ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստին նոր հանձրարական տվեց՝ Ամանորին ընդառաջ գերիշխող ապրանքային շուկաներում վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ։
«Ամանորյա տոների շրջանում տնտեսական կտրուկ ակտիվությունից մի քանի անգամ ավելանում է սպառողական ապրանքների պահանջարկը։ Նշվածն ենթադրում է ապրանքների գնային անհիմն բարձրացման որոշակի ռիսկեր։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև հանրության շրջանում առկա մտահոգությունները, առաջարկում եմ՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին Ամանորին ընդառաջ խստացնել վերահսկողությունը գերիշխող ապրանքային շուկաներում գների անհիան բարձացումներին, հակամրցակցային գործողությունների կանխարգելման նպատակով, ինչպես նաև իրականացնել ամենօրյա մոնիթորին շուկայում կատարվող գնային փոփոխություններին օպերատիվ կերպով տեղեկանալու և հնարավորության դեպքում գործուն միջոցներ ձեռնարկելու համար»,- ասաց Կ․ Կարապետյանը։