Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով համակարգիչներ, համակարգչային սարքավորումներ և կոմունիկացիոն (կապի) սարքավորումներ ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2017 թվականին հատկացնել 10 միլիոն դրամ` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին
Նախագծում նշված է, որ սարքավորումների 20 տոկոսը բարոյապես եւ ֆիզիկապես մաշված են և իրենց ամորտիզացոն մաշվածության չափորոշիչներով պիտանի չեն հետագա օգտագործման, 50 տոկոսն ենթակա է մասնակի փոխարինման (ստեղնաշար, մոնիտոր, մկնիկ, անխափան սնուցման մարտկոց):
Ծառայողական պարտականությունների կատարման արդյունավետության բարձրացման նպատակով վերոնշյալ վարչական սարքավորումների ձեռքբերման համար, նախարարությունն առաջարկում է 10 միլիոն դրամ գումար է ակնկալում կառավարությունից: