Գլոբալ Յուգրեդ կրթական ծրագրին դիմելու վերջնաժամկետը մոտենում է․ ԱՄՆ դեսպանատուն

Ընդամենը երկու շաբաթ է մնացել պետդեպարտամենտի Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ կրթական ծրագրին դիմելու վերջնաժամկետին: Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։

Ծրագրին կարող եք դիմել, եթե ՝

  • Դուք բակալավրիատի առկա հոսքի ուսանող եք, ով ավարտել է համալասարանի առնվազն մեկ կիսամյակ.
  • Ծրագրի ավարտից հետո դուք դեռևս մեկ կիսամյակ սովորելու եք ձեր համալսարանում.
  • Մինչև ծրագրի մեկնարկը Դուք կդառնաք 18 տարեկան.
  • Վարժ տիրապետում եք անգլերենին.

Հայտարարության մեջ նշվում է, որ ծրագրի շնորհիվ կարող եք Միացյալ Նահանգներում յուրահատուկ փորձառություն ունենալ, նոր հմտություններ ձեռք բերելել, նոր միջավայրում հարմարվելու հմտություններ ձեռք բերել և աշխարհով մեկ հարատև կապեր ստեղծելել։

Հայտարարության ամբողջական տարբերակն ու դիմումի ձևը կարող եք գտնլ այստեղ՝ https://www.usa.am/cms/announcements.php UGRAD-ի մանրամասներին ծանոթացեք այս հղմամբ՝ www.worldlearning.org/ugrad։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել