Երևանի ավագանու անդամ Սերգեյ Ղահրամանյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» ֆեյսբուքյան էջում գրառումէ կատարել փողոցներում ասֆալտի վրա թմբիկներ անելու խնդրին (դրանք հիմնականում նախատեսված են արագ ընթացող մեքենաների արագությունը նվազեցնելուն և կառուցվում են հատկապես բակերի մոտակայքում)։
Ավագանու անդամը դիմել է քաղաքապետին՝ Գալշոյան 6 հասցեում հիմնական փողոցում նման թմբիկի վերաբերյալ և, ի պատասխան իր գրության ՃՈ-ից ստացել է գրություն, որով խնդրվում է քաղաքապետին հանձնարարել՝ մաքրել անօրինական թմբիկը։