Աշխարհի խոշորագույն նավերից մեկում վարակ է տարածվել

Աշխարհի խոշորագույն ուղևորատար նավերից մեկում Royal Caribbean ընկերության Independence of the Seas նավում աղեստամոքսային վարակ է բռնկվել: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաընկերությունը:

Կարիբյան ծովում հինգ օրվա ընթացքում 332 մարդ է վարակվել: Ընդհանուր առմամբ, նավի վրա 5 հազար մարդ է եղել՝ ուղեւորները եւ անձնակազմը միասին:

Վարակը, ըստ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փորձագետների, առաջացնում է փսխում և ստամոքսի խանգարումներ, ինչը կարող է հանգեցնել օրգանիզմի վտանգավոր ջրազրկման:

Նորովիրուսային վարակը համարվում է աշխարհի ամենավարակիչ հիվանդություններից, այդ պատճառով չկա հիվանդությունից հուսալի բուժում:

Չի նշվել վարակի տարածման պատճառը: Թորեսը նշել է, որ Royal Caribbean-ը մտադիր է միջոցներ ձեռնարկել ապագայում նման վարակների կանխարգելման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել