Նոյեմբեր ամսին «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 7592 զանգ. նախարարություն

2017 թվականի նոյեմբերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 7592զանգ: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ստացված զանգերից 1587-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 1681-ը՝ ընտանիքիանապահովության, 444-ը՝ երեխայի խնամքի, 277-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, 456-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստիառցանց դիմումի ներկայացման, 190-ը՝ մայրության նպաստի, 122 զանգ՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին:

Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (206), ավանդի փոխհատուցման (386) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:

Նոյեմբեր ամսին ստացվել է 69 բողոք, որից 7–ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 6-ը՝ Սոցիալականաջակցության տարածքային բաժիններին, իսկ 56-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:

Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրությունպահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել