Պարզեցվել են մայրաքաղաքում շինարարություն ծավալելու և թույլտվություն ստանալու ընթացակարգերը

Վերջին տարիներին մեծ ծավալի աշխատանքներ են իրականացրել մայրաքաղաքում քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացը պարզեցնելու ուղղությամբ: Մասնավորապես, շինթույլտվություն ստանալու նպատակով քաղաքացիները դիմում են քաղաքապետարանում և 12 վարչական շրջաններում գործող «Մեկ պատուհան» գրասենյակներ: «Մեկ պատուհան» գրասենյակներում փակցված, իսկ Երևանի քաղաքապետարանի yerevan.am պաշտոնական կայքում տեղադրված են այդ գործընթացը նկարագրող ուղեցույցներ և նմուշներ՝ ըստ համապատասխան ընթացակարգերի: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, քաղաքացիների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով ներկայում մշակվում են գործընթացն ավելի հասանելի դարձնելուն միտված նոր ուղեցույցներ:

Հարկ է նշել, որ մասնավոր կամ սեփական հատվածի տներում շինաշխատանքների պարագայում, երբ նոր ծավալներ, կոնստրուկտիվ փոփոխություններ չեն լինում, ինչը կհանգեցներ գործառնական նշանակության փոփոխության, շինարարության թույլտվություն կամ լրացուցիչ վճար չի պահանջվում: Պարզապես անհրաժեշտ է սեփականության իրավունքի գրանցված վկայականի պատճենի առկայությամբ, համապատասխան ձևաթղթով դիմել համապատասխան վարչական շրջանի ղեկավարին՝ ներկայացնելով աշխատանքի տեսակը՝ մոտավոր պատկերացում տվող լուսանկարներով: Այնուհետ, վարչական շրջանի ղեկավարի կողմից եռօրյա ժամկետում կտրամադրվի համաձայնության մասին վկայող փաստաթուղթը, որը գործի մեկնարկի հիմք կհանդիսանա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել