ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում` դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-4 աստիճանով, 15-ին նույնքան կբարձրանա, մնացած մարզերում էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի դեկտեմբերի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 11.30C (1980 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -16.80C (1975 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 0.00C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել: