Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից դեկտեմբերի 11-ին Մաշտոցի բաժին է բերման ենթարկվել ԱՄՆ քաղաքացի:
Այս մասին տեղեկացնում են ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
35-ամյա Բեն Ռ.-ն ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով ԱՄՆ Այովա նահանգի քրեական օրենսգրքի 709/1/բ/ հոդվածի մեղադրանքով գտնվում էր հետախուզման մեջ: