ԶՈւ պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչը սկսվել է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, որով ԶՈւ պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի զորակոչն անցկացնելու ու զորացրում կատարելու վերաբերյալ:

«1. 2017 թվականի դեկտեմբեր ամսին անցկացնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան սպաների զորակոչ` ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:

2. 2017 թվականի դեկտեմբերին զորացրել սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունն անցած բժշկական կազմի սպաներին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում»,-նշված է հրամանագրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել