ՀՀ փաստաբանական դպրոցը 2017 թվականի դեկտեմբերի 11-22–ը ներառյալ հայտարարում է 2018 թվականի գարնանային հոսքի ընդունելություն՝ քրեաիրավական և քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածությամբ առկա (ստացիոնար), ինչպես նաև հեռավար (դիստանցիոն, առցանց) եղանակով ուսուցման համար (այդ թվում՝ հատուկ դիմորդների ընդունելություն)։
Դիմումներն ընդունվում են երկուշաբթի-ուրբաթ՝ 10:00-18:00։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 606-609, (098) 655-601, (055) 320-052 կամ (096) 200-625 հեռախոսահամարներով, գրել [email protected] կամ [email protected] էլ․ հասցեին, այցելել www.advschool.am կայքէջ կամ ՀՀ փաստաբանական դպրոց (hասցեն՝ ք. Երևան, Զաքիյան 7-3, 3-րդ հարկ):
Հ․ Գ․
Ընդունելության իրավական ակտերը, դիմումի և ինքնակենսագրական տվյալներ պարունակող թերթիկի ձևերը, ինչպես նաև ընդունելությանը վերաբերող այլ տեղեկությունները կարող եք գտնել ՀՀ փաստաբանական դպրոցի կայքէջի (https://www.advschool.am/#) «Ընդունելություն» բաժնում: