Ինչու՞ են նույնականացման քարտ ստանալիս մատնահետք հանձնում

Իրավաբան.net կայքի ֆեյսբուքյան էջում քաղաքացիներից մեկի այն հարցին, թե ինչու՞ են նույնականացման քարտ ստանալիս պարտադիր կերպով մատնահետք հանձնում, Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը պատասխանել է.

«էլեկտրոնային փաստաթղթերի ներդրման նպատակը դրա պաշտպանական ապահովումների բարձրացումն է հնարավոր կեղծիքներից:  Մատնահետքերը պահպանվում են են բազայում: Հետագայում նույն անձը, եթե ցանկանա այլ անձի տվյալներով կամ այլ կեղծիքների եղանակով ստանալու այլ անհատական տվյալներով փաստաթուղթ, բազայում նոր հանձնվող մատնադրոշմով կիրականացվի նույնականացում և կկանխվի կեղծիքը: Բացի այդ, բիոմետրիկ անձնագրում պահպանվում են մատնադրոշմները, որը հնարավորություն կտա համեմատելու փաստաթուղթը այդ պահին կրողի մատնադրոշմները անձնագրում առկա մատնադրոշմների հետ»,-նշել է Բիչախչյանը:

Սրանից բացի նա հայտնում է նաև, որ նույնականացման քարտի վրա անձնագրի տվյալ չի կարող նշվել, քանի որ երկուսն էլ անձը հավաստող տարբեր փաստաթղթեր են և երկուսն էլ ունեն համարներ: Նույնն է, եթե անձնագիրը փոխելուց, նախորդ անձնագրի համարը նշվի նաև հաջորդ անձնագրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել