Կողոպտել են ու վթարի ենթարկվել. կա 1 զոհ

Դեկտեմբերի 4-ին, ժամը 5.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1975 թ. ծնված Կ. Շ.-ն և հայտնել, որ ՌԴ-ից եկել է Հայաստան, ճանապարհին երկու երիտասարդներ իրեն վերցրել են Երևան բերելու համար, սակայն ճանապարհին կողոպտել են:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ժամը 8.00-ին Կ. Շ.-ն ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 3.00-ի սահմաններում իրեն անծանոթ երկու երիտասարդների հետ նրանց ավտոմեքենայով Երևանից դեպի Արտաշատ ընթանալիս Երևան-Երասխ ճանապարհի 27-րդ կմ-ին կայանել են ավտոմեքենան, որից հետո նրանցից մեկն իրեն դուրս է քաշել ավտոմեքենայից, վիճաբանել իր հետ, հարվածել մարմնի տարբեր մասերին, ապա հեռացել են` իրենց հետ տանելով իր ճամպրուկը, որի մեջ եղել են իր անձնական իրերը և «Լենովո» տեսակի պլանշետը:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 1996 թ. ծնված Հրաչյա Գ.-ն և նրա ընկեր ոմն Մխո, որոնք ժամը 3.30-ին «ԲՄՎ 525» մակնիշի ավտոմեքենայով բախվել են Արտաշատյան խճուղու թիվ 88 հասցեում գտնվող ՃՈ անշարժ պահակետի պատին, ինչի հետևանքով ուղևոր Մխոն տեղում մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:

Պարզվել է, որ մահացած ուղևորը 1997 թ. ծնված Մխիթար Համբարձումյանն է:
Վնասի չափը պարզվում է:
Հրաչյա Գ.-ն ձերբակալվել է:
Քննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել