ԱԺ-ում ընդունվեց «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը

Ազգային ժողովը այսօր՝ դեկտեմբերի 6-ին, 82 կողմ և 5 դեմ ձայներով ընդունվեց «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Խորհրդարանը կողմ քվեարկեց նաև «Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը երկրորդ ընթեցմամբ ընդունելու մասին հարցերին:

«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին եւ «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերը 65 կողմ եւ 25 դեմ ձայնով եւս ընդունվեցին:

92 կողմ ձայնով ընդունվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Օրակարգում է նաեւ «Հաշվեքննիչ պալատի մասին», «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագիրը հաստատելու մասին» նախագծերը:

Ընդհանուր առմամբ ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է 41 օրենքի նախագիծ եւ միջազգային համաձայնագիր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել