Հաշմանդամության 3-րդ կարգը չի վերանա

Հաշմանդամության 3-րդ կարգի վերացում չի նախատեսվում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը:

Նրա խոսքով՝ պետությունը անդրադարձ կկատարի հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների բովանդակությանը:

«1-ին խմբի հաշմանդամների համար նախատեսված է ծառայությունների այլ շրջանակ, քան  3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար, սակայն 3-րդ կարգը կպահպանվի»,-նշեց Սմբատ Սաիյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել