Ֆեյսբուքի ալգորիթմները կարող են ծայրահեղական գրառումները տարբերակել և ջնջել դրանք հրապարակելուց հետո ընդամենը 1 ժամվա ընթացքում: Այս մասին հայտնում է Meduza:
Արհեստական ինտելեկտը կարող է տարբերակել գրառումների 99 տոկոսը, որոնք կապ ունեն «Իսլամական պետություն» և «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումների հետ ու դրանք ջնջել: Ալգորիթմը կարող է ջնջել նաև այս գրառումների պատճենների մինչև 83 տոկոսը:
Ալգորիթմը ոչ մի այլ ահաբեկչական կազմակերպության գրառում չի կարող ջնջել: