Մինչև կեսօր մի շարք տարածքներում ձյուն կտեղա. ճանապարհներին մերկասառույց է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին ժամը 09:50-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: 

ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:

Կապան-Գորիս-Սիսիան-«Զանգեր», Նոյեմբերյան-Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Նոյեմբերի 25-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն, կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար:

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղում է ձյուն:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացառությամբ բեռնատարների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել