Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է հրամանագիր, որով օտարերկրացիներին ու ՌԴ քաղաքացիություն չունեցող անձանց երկրում ժամանակավոր բնակության հաստատման թույլտվություն ստացողների թիվը կկրճատվի: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:
2018 թվականին նախատեսվում է նման 90.000 փաստաթուղթ տրամադրել,այս տարվա 20.000-ի փոխարեն:
Սոցհարցման արդյունքում պարզվել էր, որ ռուսաստանցիների կեսից ավելին կողմ է աշխատանքային ներգաղթյալների հոսքի նվազեցմանն ուղղված քայլերին: