ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 24-ին, կազմել է 483.99 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.13 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 645.01 դրամ (աճել է 1.14 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 574.40 դրամ (աճել է 1.51 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.28 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 266.01 դրամ, ոսկի՝ 20,078.67 դրամ, պլատին՝ 14,518.08: