Լեհաստանի Սեյմը 435 կողմ ձայնով ընդունել է հայ համայնքին առնչվող բանաձև

Լեհաստանի Սեյմը 435 կողմ ձայներով, միաձայն, ընդունեց հայ համայնքին առնչվող բանաձև։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը։ Նա նաև հավելում է․

«Բանաձևում Լեհաստանի Սեյմը նշելով Կազիմիր Մեծ թագավորի կողմից Լեհաստանում հայ համայնքին շնորհված արտոնությունների 650-ամյակը իր երախտիքն է հայտնում հայ համայնքին՝ Լեհաստանի պատմության մեջ ունեցած մեծ դերակատարության համար։ Բանաձևն ընդունվել է Սեյմի պատգամավորների ոտնկայս ծափահարություններով։
Քվեարկությունը տեղի է ունեցել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի և հայ համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ։
Հիշեցնեմ, որ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության ներկայությամբ այդպիսի բանաձև էր ընդունել նաև Լեհաստանի Սենատը։

Հ.Գ. քիչ է լինում, որ Լեհաստանի Սեյմի բանաձևն ընդունվում է միաձայն»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել