«Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» հասարակական կազմակերպությունը Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում համակարգում է կրթության և հարակից որորտների աշխատանքը։ Կրթության և հարակից ոլորտների համակարգողի թափուր տեղի համար կազմակերպությունը փնտրում է համապատասխան որակավորումներ ունեցող մասնագետի:
Պարտականություններ.
կրթության և հարակից ոլորտների հանրային քաղաքականությունների հայեցակարգերի մշակում,
կրթության և հարակից ոլորտների հանրային քաղաքականությունների միջոցառումների ծրագրի մշակում և իրականացում, կազմակերպության կողմից ծրագրի գործընկերների և շահառուների հետ ամենօրյա աշխատանքի իրականացում, ծրագրի շրջանակներում վերլուծությունների և ուսումնասիրությունների կատարում՝ ազգային և միջազգային փորձի համադրմամբ, մասնագիտական կարծիքների կազմում մասնագիտական միջոցառումներին մասնակցություն, ծրագրային այլ գործողությունների կատարում:
Պահանջներ
բարձրագույն կրթություն հասարակական գիտությունների, մանկավարժության կամ հարակից ոլորտներում, առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, ծրագրերի կազմման և իրականացման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ հասարակական կամ միջազգային կազմակերպություններում, հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, համակարգչային հմտություններ (Excel, Word and Power Point), թիմային աշխատանքի կարողություններ, աշխատանքային ծանրաբեռնվածությամբ ծառայություններ մատուցելու կարողություն:
Հայտերի ներկայացման կարգը
Հետաքրքրված անձինք կարող են մինչև սույն թվականի նոյեմբերի 26-ը ժամը՝ 18.00-ը ներառյալ, ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և հետաքրքրության նամակը՝ նշելով այս ոլորտում ունեցած փորձառնությունը՝ (մինչև 300 բառ) հետևյալ էլ. հասցեին՝ [email protected]: Խնդրում ենք նամակի առարկան նշել «Կրթության և հարակից ոլորտների համակարգող»:
Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: Միայն երկրորդ՝ գրավոր փուլ անցած դիմողները, կհրավիրվեն թեսթային աշխատանքների: Լավագույն արդյունքներ ցուցաբերած դիմողները կհրավիրվեն հաջորդ՝ բանավոր փուլին:
Կազմակերպության մասին
«Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի նպատակն է նպաստել հանրակրթության զանգացմանն ու քաղաքացիական հասարակության ձևավորմանը։ Աշխատելով կրթության ոլորտում Կազմակերպությունն իրականացնում է ժողովրդավարության, մարդու իրավունքի և նարառական կրթության ծրագրեր: Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության www.civitasarmenia.am պաշտոնական կայքում:
Ծրագրի մասին
Ծրագրի նպատակներից է ուժեղացնել 9 տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ՔՀԿ-ների կարողությունները և հանրային վերահսկողության մեխանիզմները, կազմակերպվելու են ՔՀԿ-ների ուսուցում՝ տարբեր հմտությունների վերաբերյալ, ներառյալ մշտադիտարկումը (մոնիթորինգը), փաստերի հիման վրա քաղաքականության վերլուծությունը, ՔՀԿ-կառավարություն երկխոսության կառուցումը, կոալիցիաների ստեղծումը: Բացի այդ, մարզերի՝ ռազմավարական նշանակության վայրերում հիմնադրվելու են ՔՀԿ-ինկուբատորներ, ովքեր զբաղվելու են ՔՀԿ-ների կարողությունների հզորացմամբ մշտադիտարկման և քաղաքականությունների մշակման գործընթացում: Ծրագրի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ ծրագրային https://ccd.armla.am/ կայքում:
Ուշադրություն
Ներկայացված պահանջներին չհամապատասխանող, հայտերի ներկայացման կարգի խախտմամբ փաստաթղթեր ներկայացրած, այդ թվում սահմանված ժամկետից ուշ հայտեր ներկայացրած անձանց թեկնածությունները չեն դիտարկվի: