Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

Կառավարությունն այսօր որոշեց, որ  Ազգային ժողովի նախա­գահին կհանձնարարվի  2017 թվա­կանի դեկտեմբերի 12-ին ժամը 10:00-ին գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան:

ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում կներառվեն հետևյալ հարցերը.

1) «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմա­կերպության միջև՝ համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին»

2) «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաս­տանի Դաշնության կառա­վարության միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյանը պետական արտա­հան­ման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերաց­նելու մասին»,

3) «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին»,

4) «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձա­տրու­թյան մասին» Հայաստանի Հան­րա­պե­տու­թյան օրենքում փոփոխություններ և լրա­ցում­ներ կատա­րելու մասին»,

«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետու­թյան օրենքում փոփոխություն կատա­րելու մաuին»,

5) «Սոցիալական աջակցու­թյան մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխութ­յուն­ներ և լրացումներ կատարելու մասին»,

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,

6) «էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հան­րա­պե­տության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»,

«էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատա­րելու մասին»

7) «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփո­խություններ կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաս­տանի Հանրապե­տու­թյան օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»

9) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փո­փո­խու­թյուններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխու­թյուն ու լրացում կատարելու մասին»,

10) «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփո­խություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատա­րե­լու մասին»,

11) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,

12). «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծ

13). «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»,

14) «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրա­ցում­ներ կատարելու մասին» և մի շարք այլ հարցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել