Քննչական բաժնում ավագ քննիչը ծեծի է ենթարկվել դատախազների կողմից

Նոյեմբերի 20-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ծեծկռտուք է տեղի ունեցել:

Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեցին Գլխավոր դատախազությունից:

«Միջադեպի հետ կապված հաղորդում քննիչի կողմից արդեն ստացվել է: ՀՀ հլխավոր դատախազի կողմից համապատասխան նյութերն ուղարկվել են Հատուկ Քննչական ծառայություն՝ հանգամանքները ստուգելու նպատակով»,-ասաց ՀՀ գլխավոր դատախազի ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Նազարյանի և նույն շրջանների դատախազության դատախազներ՝ եղբայրներ Նարեկ Խաչատրյանի և Հայկ Խաչատրյանի միջև:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել