Կոշտ թափոնների հայեցակարգի տեղայնացումը ի՞նչ պրինցիպով է մարզումերում իրականացվում: Այսպես արձագանքեց վարչապետ Կարեն Կարապետյանը Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին տարածքային կառավարման և զանգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի ներկայացրած նախագծին:
Նշենք, որ հայեցակարգով նախատեսվում է ունենալ պարտադիր և պարբերական աղբահանման և սանիտարական մարքրման ծառայությունների իրականացում, իսկ համապատասխան պահանջարկի դեպքում կիրականացվեն օգտականման թափոնների տեսակավորում, կվերացվեն կամ կկոնսերվացվեն Լոռու մարզի բոլոր աղբավայրերը և աղբանոցները:
Մինչև հայեցակագի ընդունումը աղբը կտեղափոխվի փոքր աղբավայրեր:
Վարչապետը սակայն նկատեց, որ արդեն կա կոշտ թափոնների ընդունված հայեցակարգ, և արդյոք կարիք կա յուրաքանչյուր մարզի համար առանձին հայեցակարգ ընդունելու:
Վաչե Տտերտերյանը նշեց, որ մարզերի համար առանձին հայեցակարգերով նախարարությունը փորձում է հասկանալ յուրաքանչյուր մարզի առանձնահատկությունները: Այս հայեցակարգով դիտարկվում են Լոռու և Տավուշի մարզերը ամբողջությամբ:
«Մենք Դիլիջանում նաև նախատեսում ենք ունենալ բեռնափոխադրող մաքրման կայան, որով կապահովվի այդ երկու մարզերի աղբահանությունը: Սյունիքի պարագայում մենք ունենք մշակված, Շիրակի մարզի համար մենք ունենք մշակված և շուտով ամփոփված կներկայացնենք, որովհետև այնտեղ կան առանձնահատկություններ»,-նշեց նա:
Կարեն Կարապետյանը նախարարի տեղակալին հարցրեց, թե քանի մարզում է արված տեղայնացումը և ե՞րբ կավարտեն բոլոր մարզերինը, ինչին Վաչե Տեչտերյանը պատասխանել է. «Արդեն երեք մարզում ունենք, մեկ տարվա ընթացքում կավարտենք»: