ԵՏՄ անդամ պետություններից ցամաքային տրանսպորտով ներմուծվող ապրանքների նկատմամբ հսկողությունը կսահմանվի էլեկտրոնային սարքերով

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը կառավարության հավանությանն  է ներկայացրել  հարկային օրենսգրքի նոր նախագիծը, որը վերաբերում է ապրանքների  մատակարարմանը, աշխա­տանքների կատարմանը և ծառայությունների մատուցման գործարքի ճշգրտումներին:

Ոչ առևտրային կազ­մա­կերպությունները և բացառապես գյուղատնտեսական արտադ­րանք արտադրող կազ­մա­կերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, գործունեու­թյան բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 58.35 միլիոն դրամը գերա­զան­ցելը  հարկման օբյեկտ համարվող գոր­ծարք­ներ իրականացնելու դեպքում այդ գործարքներից չափով և ժամկետներում ԱԱՀ հաշվարկելու և պետական բյուջե վճարելու պարտավորություն չեն կրում:

Բեռների, փոստի և ուղևորների՝ ցանկացած տեսակի տրանսպորտային միջո­ցով փոխադրման տրանսպորտային ծառայության մատուցման գործարքը ԱԱՀ-ով հարկ­ման օբյեկտ չի համարվում, եթե այն սկսվում և ավարտվում է Հայաստանի Հանրա­պե­­տության տարածքից դուրս:

ԵՏՄ անդամ պետություններից ցամաքային տրանսպորտով Հայաստանի Հան­րա­­­պետության տարածք ներ­մուծ­ված ապրանքների տեղաշարժի նկատմամբ հսկո­ղու­թյան իրականացման համար կիրառվում են ապրանքների հետագծելիությունն ապահո­վող էլեկտրոնային սարքեր:

Ապրանքների հետագծելիությունն ապահո­վող էլեկտրոնային սարքերը կիրառ­վում են այն դեպքում, երբ ԵՏՄ անդամ պետություններից ցամաքային տրանս­պոր­տով Հայաս­տանի Հանրա­պե­տու­թյան տա­րածք ներմուծվող ապրանքի ձեռքբերման գինը ՝ ըստ հաշվարկային փաստաթղթերի հանրագումարի, գերազանցում է 10 միլիոն դրամը:

Առանց արտոնագրի գործունեության իրականացման տվյալ վայրում արտո­նա­գրա­յին հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակով զբաղ­վելը համալիր կամ թեմատիկ հարկային ստուգմամբ հայտնաբերելու դեպքում, բացա­ռությամբ սույն հոդված 2-րդ մասով սահմանված դեպքերի, կազմակերպությունից և անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է առանց արտոնագրի գործունեությունը փաս­տացի իրականացնելու ժամանակահատվածի համար Օրենսգրքի 57-րդ գլխով սահ­ման­ված կարգով հաշվարկված արտոնագրային հարկի գումարն ու կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը նախազգուշացվում է:

Սույն մասով սահմանված խախ­տումը համալիր կամ թեմատիկ հարկային ստուգման ակտով արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործու­նեու­թյան նույն տեսակի մասով կրկին կատարելու դեպքում կազմա­կեր­պու­թյու­նից և անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է տուգանք` առանց արտոնագրի գոր­ծու­նեությունը փաստացի իրականացնելու ժամանակահատվածի (բայց ոչ պակաս երեք ամսվա) համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել