Թբիլիսիում հատուկ գործողության արդյունքում 1 մարդ ձերբակալվել է, 3-ը` սպանվել

Հատուկ գործողության արդյունքում Թբիլիսիում ձերբակալվել է  մեկ մարդ, իսկ երեքը սպանվել են: Այս մասին հայտնում է jnews.ge կայքը, ինչի մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայության ղեկավար Նինո Գիորգոբիանին:

Հակաահաբեկչական գործողությունը սկսվել է նոյեմբերի 21-ի երեկոյան եւ տևել ավելի քան 20 ժամ: Այս ամբողջ ընթացքում անընդհատ հրաձգություն է կատարվել, պայթյուններ են տեղի ունեցել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել