3.100.000 ՀՀ դրամ գնահատված արժեքով շենքը կնվիրաբերվի՝ գրադարան կառուցելու համար

Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարության հավանությանն է ներկայացրել  կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը ամրացված Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող,  Վայոց Ձորի մարզի, Վայք համայնքի Փոռ բնակավայրի 2-րդ փողոց թիվ 8 հասցեում գտնվող, 3 100 000 ՀՀ դրամ գնահատված արժեքով, 77.3 քառ. մետր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.64 հեկտար մակերեսով հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնքին՝ այն վերանորոգելու, համայնքի վարչական ներկայացուցչությունն ու գրադարանը տեղակայելու, երեխաների ցերեկային խնամքի կենտրոն (նախակրթարան) հիմնելու և  մանկական խաղահրապարակ կառուցելու  պայմանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել