Վաղն օդի ջերմաստիճանը կսկսի նվազել 12-15 աստիճանով․ սպասվում է ձյուն և ձնախառն անձրև

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ»  ծառայությունից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում` նոյեմբերի 23-ի և 24-ի գիշերը  շրջանների զգալի մասում, 23-ի և 24-ի ցերեկը  Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտում` ձնախառն անձրևի տեսքով: 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսային՝  3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 23-26-ն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 23-ի և 24-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ թաց ձյան, ցածրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի տեսքով, 23-ի և 24-ի ցերեկը սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի նոյեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           19.60C (1995 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝               -9.90C (2001 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           4.70C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել