ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
www.e-hotline.am կայքի նպատակը նաև ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն ու ոլորտային խնդիրներին լուծում տալն է:
Կայքի «Դիմում» բաժնում՝ https://e-hotline.am/application/, քաղաքացին կարող է լրացնել համապատասխան դաշտերը և ուղարկել հաղորդագրությունը ՀՀ արդարադատության նախարարության «Թեժ գիծ», որից հետո օպերատորը կապ կհաստատի քաղաքացու հետ րոպեների ընթացքում: ՀՀ քաղաքացին հարցը կամ բողոքը կարող է ուղղել «Թեժ գիծ» նաև զանգահարելով 85-00 անվճար կարճ հեռախոսահամարին կամ հաղորդագրություն գրել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:
Նշենք, որ https://e-hotline.am/ թեժ գծի կայքում շարունակական աշխատանքներ են տարվում այն առավել մատչելի դարձնելու, ավելի շատ ծառայությունների մասին տեղեկություններ ներառելու և հանրությանը մատուցվող ծառայությունների որակը բարելավվելու ուղղությամբ:
Կայքի կիրարկման ընթացքում էապես կբարելավվի հանրությանը մատուցվող ծառայությունների որակը, կբարձրանա հանրային իրազեկվածության մակարդակը և հանրային վստահությունը, կապահովվի ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվող քաղաքականության բաց և մասնակցային գործընթացը: