Եվս 2 կազմակերպություն պետական հավաստագրերի հիման վրա լսողական սարք և հաշմանդամի սայլակ կտրամադրի

Պետական հավաստագրերի հիման վրա լսողական սարք և հաշմանդամի սայլակ տրամադրելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պայմանագրեր է կնքել ևս 2 կազմակերպությունների հետ:

Լսողական սարք ստանալու նպատակով քաղաքացիները կարող են դիմել նաև «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ (Հասցե՝ ք. Երևան, Ծարավ Աղբյուր 55ա,  hեռ.  010 62-02-01) և «Սատար» հաշմանդամների ՀԿ (Հասցե՝ ք. Երևան Նոր-Արեշ 35 փ. հասցե 2, հեռ.՝ 098 63-08-21):

Հաշմանդամի սայլակ ստանալու նպատակով քաղաքացիները կարող են դիմել նաև «Սատար» հաշմանդամների ՀԿ (Հասցե՝ ք. ԵրևանՆոր-Արեշ 35 փ. հասցե 2, հեռ.՝ 098 63-08-21):

Կազմակերպությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.mlsa.am/?page_id=12372 :

Հիշեցնենք, որ վերը նշված կազմակերպություններից հաշմանդամի սայլակ կամ լսողական սարք ստանալու համար անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը (ծնող, որդեգրող, խնամակալ կամ հոգաբարձու (այսուհետ` դիմող) պետք է ունենա պետական հավաստագիր:

 Պետական հավաստագիր ստանալու համար առձեռն կամ փոստային կապի միջոցով կամ առցանց (էլեկտրոնային) եղանակով անհրաժեշտ է դիմել նախարարություն կամ սոցիալական աջակցության տարածքային գործակալության մարմին (բաժին) կամ «Հանգրվան» ՊՈԱԿ` ներկայացնելով ՀՀ կառավարու­թյան 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N  1035-Ն որոշման N 1 հավելվածի 36-րդ և 37-րդ կետերով սահմանված փաստաթղթերը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել