Կառավարությունը հավանություն տվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենսդրական փաթեթին

Կառավարության այսօրվա նիստին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը գործադիրի անդամներին ներկայացրեց «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը․  «Բանն այն է, որ մեր Սահմանադրությունը նորովի մի շարք կարգավորումներ է տվել, մասնավորապես՝ որպես ամուսնության սահմանափակման նպատակ ամրագրել ենք բացառապես առողջության ու բարոյականության պաշտպանությունը: Առաջին անգամ ամրագրվել է, որ ամուսնությունը կարող է լինել միայն կնոջ ու տղամարդու միջև»,-ասաց նա:

Դա զարմացրեց վարչապետին` մինչև այս ամրագրվա՞ծ չէր:  Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ մինչ այս դա միայն ենթադրվում էր:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը 2 օր ժամանակ խնդրեց՝ արդարադատության նախարարության հետ աշխատելու համար: Վարչապետը մերժեց, նշելով, որ բոլոր հարցերը պիտի քննարկված լինեին մինչ նիստը։

Նախարար Դավիթ Հարությունյանը այսօր կառավարության նիստին ներկայացրեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը․ «Օրենքի ընդունման նպատակները երկուսն են՝ կանխարգելել և պաշտպանել: Քննարկումների փուլում երրորդ նպատակը ավելացավ՝ համերաշխության վերականգնման նպատակը»,- ասաց նա:

Նախարարն անդրադարձավ նաև օրինագծի վերաբերյալ թյուր կարծիքներին, թե նախատեսվում է ծնողական իրավունքների զրկում, երեխային ընտանիքից հեռացնել, և այլն․

«Պետք է մեկ անգամ ևս հայտարարեմ, որ փաթեթը չի նախատեսում ծնողական իրավունքներից զրկման կամ սահմանափակման որևէ նոր հիմք, և նոր հիմք չկա, որը կարող է խարխլել ընտանեկան արժեքները։ Դա կոշտ ամրագրել ենք, որ դադարեցնենք այն անհիմն քննադատությունը, որը հաճախ հնչում է այս օրենքի հասցեին»։

Կառավարությունը հավանություն տվեցին օրենսդրական փաթեթին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել