Բողոքող ուսանողները հանդիպել են Աժ նախագահի և փոխնախագահի հետ

Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող ուսանողների և Ազգային ժողովի նախագահ Արա Բալոյանի միջև հանդիպում է տեղի ունեցել:

Հանդիպմանը ներկա են եղել  5 ուսանողներ և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, որին կեսից միացել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հանդիպումից հետո լրագրողներին հետ զրույցում ասաց, որ համաձայնություն է ձեռք բերվել նոյեմբերի 22-ից կլոր սեղան կազմակերպել գիտության, կրթության ոլորտների, կառավարության եւ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ, քննարկել հարցը և լուծումներ առաջարկել՝ պայմանով, ուսանողները կդադարեցնեն հացադուլն ու դասադուլը: Նրանք համաձայնել են:

«Եթե այդ կլոր սեղանի ժամանակ մենք կարողանանք ապացուցել իրենց պահանջի օբյեկտիվությունը, այդ դեպքում հնարավոր է՝ որոշ զիջումներ լինեն, որոնք կկարգավորվեն արդեն ընդունված օրենքից բխող նորմերով»,-նշել է նա:

Ուսանողները դադարեցրել են ցույցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել