Նոյեմբերի 14-ին, ժամը 18:47-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Արևելյան 2-րդ փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանում հայտնաբերել 1961 թ. ծնված Ռ. Ս.-ի դին: