Իրանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 165-ի

Իրանում երեկ՝ նոյեմբերի 12-ին, տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 165-ի: Այս մասին հայտնում է TACC լրատվական գործակալությունը:

Երկրաշարժին հաջորդած մի քանի ժամվա ընթացքում գրանցվել է 12 հետցնցում՝ 3.6-4.7 մագնիտուդ ուժգնությամբ:

Տեղում շարունակում են աշխատել փրկարարները: Առավել մեծ թվով զոհեր ու ավերածություններ են գրանցվել արևմտյան Իլամ և Քերմանշախ նահանգներում, որտեղ 3-օրյա սուգ է հայտարարվել: Երկրի նախագահ Հասան Ռոհանին կարգադրել է բոլոր տուժածներին անհրաժեշտ օգնություն տրամադրել:

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.75 աստիճան և արեւելյան երկայնության 45.92 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 33 կմ հյուսիս), օջախի 20 կմ խորությամբ, 7.2 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ հարավային եւ կենտրոնական հատվածում՝ 3 բալ ուժգնությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել