Աշտարակի համայնքապետարանը 780 հազար դրամի գորգ ու ուղեգորգ է գնել

Արագածոտնի մարզի Աշտարակի համայնքապետարանը ս.թ. սեպտեմբերի 26-ին  պայմանագիր է կնքել է «Արմկարպետ» ՍՊԸ-ի հետ:

Համայնքապետարանը պայմանագրով գորգեր ու ուղեգորգեր է գնել:

Գնված երկու գորգը, տեխնիկական բնութագրի համաձայն, 3 մետր լայնությամբ և 4 մետր երկարությամբ են: Հիմնական տեխնիկական ցուցանիշներն են՝ հենքը՝ պոլիսթեր և վուշ, խավը՝ պոլիպրոպիլեն Հիթ-Սեթ (ոլորված), գործվածքի խտությունը կազմել է 1քմ-ում՝ 512 հաար հանգույց: Գորգերի խավի բարձրությունը կազմել է 10 մմ, դրանք կողակարված են, շրջակա միջավայրի համար՝ հակաալերգիկ, հրակայուն: Այն մուգ շագանակագույն ֆոն պետք է ունենա, բաց ոսկեգույն, մարմնագույն, հայկական զարդանախշերով:  1 քմ-ի արժեքը կազմել է 8400 դրամ: Ընդհանուր՝ այն արժեցել է 201.600 դրամ:

Ուղեգորգերը գնվել է 70 քմ չափաքանակով: Գնումը կազմել է 588 հազար դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել