«Նոյեմբերի 12-ից մեզ սպասվում են 5 արևային, տաք և առանց տեղումների հրաշալի օրեր»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
ԱԻՆ Հիդրոմետից տեղեկանում ենք, որ օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Քամին արևմտյան է, արագությունը չի գերազանցի 3-8 մ/վ: