Կամրջի վրա ասֆալտապատում իրականացնող մեքենա է այրվել

Նոյեմբերի 11-ին, ժամը 05:11-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի կամրջի վրա ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:37-ին, մարվել՝ 06:09-ին:

Պարզվել է, որ Աշտարակ–Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ կամրջի վրա, այրվել է ասֆալտապատում իրականացնող «Wirtgen w200» ավտոմեքենայի սրահն ամբողջությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել