Զինվորական ծառայությունից ազատվող 100 հոգուց 90-95-ն ազատվում է բժշկական հանձնաժողովների տված եզրակացության հիման վրա

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Հիշեցնեմ, որ ՊՆ տվյալներով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվող 100 հոգուց 90-95-ն ազատվում է բժշկական հանձնաժողովների տված եզրակացության հիման վրա: Հիմա, կա՛մ առողջ ապրելակերպի ու առողջական խնդիրներ ունեցող մարդկանց խնդիրն է պետք լուծել, կա՛մ էլ բժշկական հանձնաժողովների, որոնք տալիս են կեղծ եզրակացություններ: Չեմ բացառում, որ հա՛մ առողջության հետ կապված խնդիրներն են շատ, հա՛մ հանձնաժողովներն են կոռումպացված: Որևէ էական բարեփոխում այս հարցերով չի առաջարկում կառավարությունը: Առողջապահության բնագավառի 2018թ.-ի բյուջեն էլ կրճատվում է 5.906 մլդ դրամով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել