Ռուսական մի շարք լրատվական կայքեր չեն աշխատում

Ռուսական մի շարք լրատվական կայքեր չեն աշխատում՝ Եվրոպայի ամենախոշոր դատա-կենտրոններից մեկում՝ OVH-ում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:

ԶԼՄ-ներում հայտնում են Եվրոպայում սարքավորումների հետ առաջացած խնդիրների մասին:

Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մասնագիտացած եվրոպական լրատվամիջոցները հայտնել են, որ նոյեմբերի 9-ին ամենահայտնի դատա-կենտրոններից մեկը՝ OVH-ը, բախվել է տեխնիկական խնդիրների, անսարքությունները շարունակվել են արդեն ավելի քան մեկ ժամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել