Վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագրել, որի համաձայն Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Լորենց Առուշանյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն` Լորենց Առուշանյանի կնոջը` Ալվարդ Պետրոսյանին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2017 թվականի ընթացքում հատկացնել 2277.41 հազ. դրամ: