Երևանի պետական համալսարանի ուսանողները այսօր դասադուլ են կազմակերպել: Իրավաբան.net-ի լրագրողը հայտնում է, որ ուսանողները բողոքում են տարկետման իրավունքի վերացման դեմ, որը նախատեսվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծով: Նշենք, որ ԱԺ-ում օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Ցուցարարները շրջում են ֆակուլտետներով ու կոչ անում, որպեսզի ուսանողները միանանց:
Համալսարանի անվտանգության աշխատակիցները փակել են շենքի դռները եւ թույլ չեն տալիս ներսում գտնվողներին դուրս գալ: Ուսանողները պահանջում են բացել համալսարանի դռները և թույլ տալ նրանց միանալ իրենց ակցիային:
Ուսանողները սպասում են դասամիջոցին, որպեսզի կարողանան դուրս գալ համալսարանի շենքից: Նրանք պատրաստվում են շրջել նաև մյուս համալսարաններով:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2017/11/ցույց-տարկետում.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2017/11/տարկետում.jpg)