ՏԻՄ ընտորթյունների արդյունքները՝ Լոռու մարզում

Ամփոփում ենք Լոռու մարզում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները:

Ստեփանավանում ընտրելու իրավուք ունեցող 15.762 քաղաքացուց ընտրության է եկել միայն 5273-ը: Տարծքում առաջադրված միակ թեկնածուն եղել է Միքայել Ղարաքեշիշյանը, ով հավաքել է 5028 ձայն:

Տաշիրոում միակ առաջադրված թեկնածուն եղել է Էդգար Արշակյանը: Ընտրելու իրավունք ունեցող 12.160 քաղաքացիներից ընտրության էր եկել միայն 4588-ը: Էդգար արշակյանը հավաքել է 4484 ձայն: Նրա թենածությանը դեմ է եղել 55 քաղաքացի:

Մեծավանում ընտրությանը մասնակցել է 5345 քաղաքացիներից միայն 2356-ը: Տարածքում առաջադրվել է 3 թեկնածու: Ձայների մեծամասնությամբ հաղթել է Սերյոժա Վարդանյանը: Նա հավաքել է 1072:

Սարչապետ համայնքում ընտրությանը մասնակցել էէ 1762 քաղաքացի: Առաջադրված միակ թեկնածուն՝ Բորիս Բարոյանը հավաքել է 1585: Նրան դեմ է եղել 100, իսկ անվավեր է ճանաչվել 79 ձայն:

Գյուլագարակում ընտրությանը մասնակցել է 4154 քաղաքացի, իսկ առաջադրված 2 թենածուներից՝ ձայների մեծամասնությամբ, հաղթել է Մհեր Գևորգյանը (2675):

Լոռի բերդում ընտրելու իրավունք ունեցող 4348 քաղաքացիներից միայն 2210-ն է մասնակցել ընտրությանը, իսկ նրանից 2004-ը քվեարկել է միակ թեկնածու Արայիկ Ներսիսյանի օգտին:

Շնող համայնքում առաջադրված է եղել 2 թեկնածու: Քվեարկած 2350 հոգուց 1558-ը քվեարկել են Դավիթ Ղումաշյանի օգտին:

Օձուն համայնքում ընտրության իրավունք ունեցող 6226 քաղքացուց միայն 3900-ն է մասնակցել ընտրության: Երեք թեկնածուներից առավելագույն ձայները ստացել է Արսեն Տիտանյանը (1885): Երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն՝ Բարսեղ Այվազյանը ստացել է ընդամենը 33 ձայն պակաս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել