Մտահոգիչ է ՀՆԱ-ի ու կրթության և գիտության ոլորտի հատկացումների տոկոսային հարաբերությունը. ԿԳ նախարար

Ազգային ժողովում  2018թ. բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրել է կրթության ոլորտին հատկացված ֆինանսավորման հիմնական առանձնահատկությունները:

Լ. Մկրտչյանի բնորոշմամբ՝ բյուջետային քաղաքականությունը բնորոշում է պետության վերաբերմունքը կրթության նկատմամբ.« Բյուջետային քաղաքականության միջոցով որոշվում է կրթության ոլորտի հանդեպ երկրի մոտեցումը: Այս իմաստով փորձել ենք բյուջեն այնպես կազմել, որ պետական հատկացումները որևէ ծրագրի վրա բացասական ազդեցություն չունենան, և կարողանանք պոտենցիալ ստեղծել հետագայում ավելացման համար:

Ուստի, 2018 թվականի բյուջեի հետ կապված առանձնապես մտահոգություններ չունենք: Մեզ  առավել մտահոգում  է ՀՆԱ-ի աճի պարագայում կրթության և գիտության ոլորտի հատկացումների տոկոսային հարաբերությունը՝ հետագա տարիների համար: Խնդիրը ներկայացվել է  նախագահին և նա ընդունելի է համարել մտահոգությունը: Մեր մոտեցումը հետևյալն է. 2019-20 թվականների համար պետք է այս խնդիրը կարգավորենք և փորձենք միջնաժամկետ ծախսային ծրագրերով այդ լուծումը տալ: Ի վերջո, կա մի կարմիր գիծ, եթե մեր նման երկրների համար սահմանվել է ՀՆԱ-ի 2 տոկոսը, ապա դրանից  ներքև չի կարելի իջնել:

Ինչ վերաբերում է 600 մլն. դրամի տարբերությանը, որը  2017 թվականի բյուջեի հետ համեմատած 2018թ.-ին ունենք. այս տարբերությունը  չի անդրադառնում բովանդակային ծրագրերին,այդ նվազումը ընդամենը տեխնիկական խնդիրներով է պայմանավորված: Սա ես համարում եմ կարևոր սկզբունք»,- նշել է Լ. Մկրտչյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել