Խոշոր համայնքներից երկուսում հաղթել է ՀՀԿ-ական, մեկում՝ անկուսակցական թեկնածու

Ընտրողների թվով ամենամեծ համայնքեներից Չարենցավանում, Բերդում և Ալավերդիում  նույնպես հաշվարկվել են ընտրողների ձայները:

Հակոբ Շահգալդյան

Չարենցավանում առաջադրվել է միայն Հակոբ Շահգալդյան: Ընտրություններին մասնակցած 14.343 քաղաքցիներից  12.443-ը իրենց ձայնը տվել են նրան: Դեմ է քվերակել 482 քաղաքացի: Նշենք, որ Չարենցավանում ընտրելու իրավունք ունի 29.833 մարդ:

 

 

Հարություն Մանուչարյան

 

Բերդում առաջադրված 4 թեկնածուներից ձայների մեծամասնությամբ հաղթել է Հարություն Մանուչարյանը: Նա հավաքել է 7089 ձայն: Մյուս թեկնածուներից Ադամյան Ավետիքը հավաքել է 4895, Շահնազարյան Կարենը 719, իսկ Սաֆարյան Սասունը 281 ձայն:

 

 

 

Սասուն Խեչումյան

 

 Ալավերդիում նույնպես առաջադրված միակ թեկանծուն եղել է Խեչումյան Սասունը: Ընտրություններին մասնակցած 8179 ընտրողից 6914-ը քվերակել են նրա օգտին: Դեմ է եղել 820-ը, անվավեր է ճանաչվել 445 քվեաթերթիկ:

 

 

Նշենք, որ երեկ՝ նոյեմբերի 5-ին,  հանրապետության թվով 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը եղել է 243335 քաղաքացի  կամ ընտրողների 50.06 տոկոսը:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել