Այսօր 08:00 մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Այս պահի դրությամբ ընտրություններին մասնակցել է 198.412 մարդ կամ ընտրողների 40.82 տոկոսը:
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թվով ամենափոքր համայնքները:
Առաջինը դա Դդմասարն է, այն գտնվում է Արագածոտնի մարզում և ունի ընտրելու իրավունք ունեցող 130 քաղաքացի: Հաջորդը Գեղաքարն է: Այն գտնվում է Գեղարքունիքի մարզում, ունի 135 ընտրող: Հաջորդիվ գալիս են Կանչը՝ Արագածոտնի մարզում(139 ընտրող) և Լանջառը, որը գտնվում է Արարատի մարզում: Վերջինս ունի 155 ընտրող:
Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թվով ամենախոշոր համայնքներն են Կապանը (35024), Չարենցավանը (29833), Բերդը (25072) և Սիսիանը (23213):
Նշենք նաև, որ այս պահի դրությամբ ընտրողների ամենափոքր թիվը գրանցվել է Դդմասարում (29), Կանչում (32), Լեռնարոտում (54), Ախպրաձորում (54) և Մաքենիսում(55):
Հիշեցնենք, որ քվեարկությունն ավարտվում է այսօր 20:00-ին: