Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը նոյեմբերի 3-ից վաճառքի հանեց երբևէ ստեղծված ամենաթանկ iPhone-ը՝ iPhone X, որն արժե 1.000 դոլար: Այս տարի արդեն երրորդ անգամ Apple-ի խանութների դիմաց հերթեր են գոյանում։ Երկրպագուներ նախապես հերթեր են կազմել Apple-ի խանութների մոտ՝ ցանկանալով առաջիններից մեկը գնել սմարթֆոնը: Ոլորտի վերլուծաբանները կանխատեսում են, որ iPhone X-ի պահանջարկը հսկայական է լինելու: Եվ ինչպես երևում է կանխատեսումներն իրականանում են։ Դա պարզ է դառնում արդեն իսկ գրանցված վաճառքներից։ iPhone X-ն իր նախորդներից առանձնանում է անլար լիցքավորման հնարավորությամբ, ինչպես նաև iPhone X-ն առաձնահատկություններից են FaceID դիմաճանաչողական գործառույթն ու TrueDepth գերժամանակակից տեսախցիկը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Նյու-Յորքի Apple խանութների իրարանցումը։
Ֆոտոշարքը` Նյու-Յորքից Կարապետ Մանուկյանի
Հեղինակ՝ Սաթեն Եղիազարյան