Ռուսաստանի նախագահի հերթական ընտրությունները տեղի կունենան 2018 թվականի մարտի 18-ին: Հայտնում է ria.ru լրատվական կայքը:
Հայտնի է դարձել, որ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել Վլադիմիր Ժիրինովսկիի «ЛДПР» կուսակցությունը, Գրիգորի Յավլինսկիի «Яблоко» կուսակցությունը: Ընտրություններին իր մասնակցության մասին հայտնել է նաև քաղաքագետ Անդրեյ Բոգդանովը և «Մերոնք» շարժման հիմնադիրներից մեկը՝ Բորիս Յակեմենկոն:
Հնարավոր թեկնածուներ են նաև լրագրող, հասարակական գործիչ Եկատերինա Գորդոնը, Կոմունիստական կուսակցության առաջնորդ Մաքսիմ Սուրայկինը և ընդդիմադիր գործիչ, հասարակական գործիչ Ալեքսեյ Նովալնին:
Նախագահի թեկնածու է նաև հայտնի հաղորդավարուհի, լրագրող Քսենյա Սոբչակը: