Փաստաբանը ունի 3 արդարացման դատավճիռ, 6 կարճված դատական գործ. ՀՊԳ

Հանրային պաշտպանի գրասենյակը շնորհակալություն է հայտնում Հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանին իր կողմից վարած գործերով՝ երեք արդարացման դատական ակտերի, ընդհանուր իրավասության դատարաններում ոչ արդարացման հիմքով երեք կարճումների, Նախաքննության ընթացքում հանցակազմի բացակայությամբ կարճված 6 գործերի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգով 3 բողոքների բավարարման կապակցությամբ, մաղթում նորանոր հաջողություններ: Առաջին ատյանի դատարանում արդարացման դատավճիռներ

1. 2017թ. հոկտեմբերի 20-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի հանցակազմի բացակայության հիմքով արդարացման դատավճիռ է կայացրել թիվ ԵՇԴ/0091/01/15 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Սամվել Գրիգորյանի նկատմամբ:

2. 2017թ. հոկտեմբերի 25-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի հանցակազմի բացակայությաքմն հիմքով արդարացման դատավճիռ է կայացրել թիվ ԵՇԴ/0064/01/17 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 144-րդ հոդվածով ամբաստանյալ Արման Բադալյանի նկատմամբ և 6 ամիս կալանքի տակ գտնվելուց հետո նրան կալանքից ազատել է դատարանի դահլիճում: Մասնակի արդարացում 2017թ. մարտի 29-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ Արմեն Բեկթաշյանը թիվ ԵԷԴ/0074/01/15 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ամբաստանյալ Արման Շարաֆյանի նկատմամբ հանցակազմի բացակայության հիմքով կայացրել է մասնակի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով արդարացման դատավճիռ:

Ոչ արդարացնող հիմքով ընդհաուր իրավասության դատարաններում կարճվել են 1. 18.10.2017թ. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ոչ արդարացնող հիմքով կարճվել է Կարապետ Երանոսյանի նմատմամբ թիվ ԵԱՔԴ/ 0129/01/17 քրեական գործը: 2. 2017թ. մայիսի 30-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ոչ արդարացնող հիմքով կարճվել է Աշոտ Համբարձումյանի նմատմամբ թիվ ԵԱՔԴ/0195/01/17 քրեական գործը: Նախաքննության ընթացքում հանցակազմի բացակայությամբ կարճված քրեական գործեր՝

1. ՀՀ ՔԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում մեղադրյալ Ֆեդյա Նաջարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցվել և գործով վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: 2. ՀՀ ՔԿ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անչափահաս մեղադրյալ Արթուր Շահնազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցվել և գործով վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

3. ՀՀ ՔԿ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում մեղադրյալ Մխիթար Օրբելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել և գործով վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

4. ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում մեղադրյալ Արման Մարտիրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել և գործով վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հմքով:

5. ՀՀ ՔԿ Քանաեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում մեղադրյալ Տիգրան Վարդանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել և գործով վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

6. ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում մեղադրյալ Լենդրուշ Մոսինյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով քրեական հետապնդումը դադարեցվել և գործով վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: Որպես տուժողի /իրավահաջորդի/ ներկայացուցիչ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի կարգով բողոքի բավարարման դեպքերը: 1. 2017թ. օգոստոսի 31-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բողոքի հիման վրա բեկանել է թիվ 26109313 քրեական գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.03.2017թ. բողոքը մերժելու մասին որոշումը և որոշում է կայացրել տուժողի իրավահաջորդ Գայանե Հովհանյանի իրավունքների ու ազատությունների խախտումները վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտավորության մասին: 2. 2017թ. մարտի 20-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասութան դատարանը բավարարել է բողոքը և որոշում է կայացրել թիվ 11112614 քրեական գործով տուժող Լուսինե Սիմոնյանի իրավունքների ու ազատությունների խախտումները վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտավորության մասին: 2017թ. օգոստոսի 22-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է նշված որոշման դեմ Երևան քաղաքի դատախազի բերած բողոքը և առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է օրինական ուժի մեջ: 3. 2017թ. մարտի 28-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասութան դատարանը բավարարել է բողոքը և որոշում է կայացրել թիվ 17104816 քրեական գործով տուժող Արմինե Մեխակյանի իրավունքների ու ազատությունների խախտումները վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտավորության մասին: 2017թ. հուլիսի 10-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է նշված որոշման դեմ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի բողոքը և առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է օրինական ուժի մեջ: 4. Բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մասնակի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով բեկանել է ամբաստանյալ Մհեր Սիմոնյանի նկատմամբ թիվ ԵԿԴ/0271/01/16 քրեական գործով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և նրա նկատմամբ նշանակել է ռեալ պատիժ:

ՀՊԳ ղեկավար Մելանյա Առուստամյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել