ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն հոկտեմբերի 28-ին նոր հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն՝ Արմեն ԵԴԻԳԱՐՅԱՆը ազատվել է Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի պաշտոնից և այս պաշտոնում (նստավայրը` Բրյուսել) նշանակվել է Գագիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆը։