Սահակաշվիլին գիշերել է Գերագույն ռադայի մոտ տեղակայված վրանում

Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտնել է, որ այս գիշերն անցկացրել է Գերագույն ռադայի մոտ տեղակայված վրանում. հայտնում է Газета.ру-ն: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսաուղերձում:

Սահակաշվիլին նշել է, որ վրաններում գիշերող մարդիկ սպասում են նոյեմբերի 7-ին, երբ Գերագույն ռադան պետք է կատարի խոստումը` ընդունի 3 օրենք:

Նշենք, որ ցուցարարները պահանջում են փոխել ընտրական համակարգը, ստեղծել անկախ հակակոռուպցիոն դատարան և չեղարկել պատգամավորական անձեռնմխելիությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել